Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Երկիրն ուսյալ զավակի՞ն է փայփայում մոր պես»

«Երկիրն ուսյալ զավակի՞ն է փայփայում մոր պես»
14.06.2025 | 10:26

Իսրայելա-իրանական հակամարտության դեպքերի մեջ աննկատ մնաց մի էական հանգամանք, որի մասին կուզեմ խոսել։

Լուսանկարում իրանցի միջուկային գիտնականներից մեկի խոցված տունն է Թեհրանում։

Փաստորեն, Իրանի համար ռազմավարական նշանակության գիտելիքի կրողներն ապրում են նման պայմաններում՝ ի տես ամենքի և հեշտությամբ խոցելի։ Եվ դա այն դեպքում, որ թշնամու մարտավարությունը նորություն չէր:

Այլաբանորեն այս նկարը կարելի է կոչել «խոցված սոցիալական արդարություն»։

Պատերազմներում հաղթում են պետությունները, իսկ պետությունների հիմքում հասարակարգն է և այն արժեքները, որոնք ծնունդ են տալիս այդ հասարակարգին։

Էական է, թե հասարակության մեջ այդ արժեքները որքանով են ընկալվում որպես արդար։

Ի վերջո, հաղթանակը գալիս է ներսից, ոչ թե դրսից։

2018 թ․ թուրքական արշավանքին դեմ-հանդիպման, Հայաստանը նույնպես էապես թուլացած և խոցելի էր սոցիալական արդարության պակասորդի պատճառով։ Մեր հարևան և բարեկամ Իրանին չեմ ցանկանա նման ճակատագիր։

Թե՛ Իրանը, թե՛ ապագա Հայաստանը սեփական հասարակարգի բարվոքման, էլիտայի շրջանում պատասխանատվության և սակավապետության մակարդակի բարձրացման դեպքում ունակ են փոշիացնելու բոլոր թշնամիներին։

Իմ զորակցությունն ու աջակցությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Քաղաքագետ

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ